Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Դավիթ Սաֆարյանը` չեմպիոնական բարձունքում

Դավիթ Սաֆարյանը` չեմպիոնական բարձունքում
17.09.2013 | 13:08

Հունգարիայում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը գերազանց ելույթ է ունեցել Եվրոպայի չեմպիոն, ազատոճային Դավիթ Սաֆարյանը: Հերթով գետնելով մրցակիցներին` 66 կգ քաշային մեր մարզիկը դուրս է եկել եզրափակիչ ու ոսկու համար պայքարում հաղթահարել նաև Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, կուբացի Ասկույ Լոպեսի արգելքը: Այս հաղթանակը մեր ընտրանու համար նշանակալի է նաև նրանով, որ տասնմեկ տարվա ընդմիջումից հետ մեր մարզիկը դարձյալ չեմպիոնական բարձունքում է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1487

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ